Լրահոս

«Դասալիքներն ու պղտոր ջրում ձուկ որսացողներն այլևս տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում». Հակոբ Արշակյան




ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն հայտարարություն է տարածել.

«Սիրելի’ հայրենակիցներ՝ Հայաստանի և Սփյուռքի,
պատերազմի օրերին մենք ականատեսը եղանք հազարավոր հայորդիների սխրանքներին, ովքեր հաղթահարելով մահվան սպառնալիքը, մինչև վերջ մնացին խրամատներում կանգնած։
Նրանցից շատերը հերոսաբար կռվելով ընկան մարտում, և մեր աղոթքները նրանց հետ են։ խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի հիշատակի առաջ։ Իմ երեխաները կմեծանան նրա’նց օրինակով։
Հայաստանի ապագան այդ տղաներինն ու աղջիկներինն է, ովքեր պիտի տեր կանգնեն մեր երկրին՝ առաջնորդելով այն դեպի նորանոր բարձունքներ։

Միայն նրանք, ովքեր հաղթեցին մահը, կարող են ուս-ուսի մեջք-մեջքի տված ապահովել համահայկական համախմբվածություն՝ Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու նպատակով։
Դասալիքներն ու պղտոր ջրում ձուկ որսացողներն այլևս տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում, ապագան հաղթողներինն է, ապագան կանգնողներինն է։
Իմ Վարչապետը Նիկոլ Փաշինյանն է»։