Լրահոս

Ջիգարխանյանի որդին հրապարակել է դերասանի վերջին լուսանկարը




Լեգենդար Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը, Instagram-յան էջում հրապարակել է դերասանի վերջին լուսանկարը։

Կադրում արտիստը պատկերված է կնոջ՝ դերասանուհի Տատյանա Վլասովայի հետ։ «Վերջին հոսպիտալացումից կարճ ժամանակ առաջ»,- ասված է հրապարակման մեկնաբանություններում։



Արմեն Ջիգարխանյանն 85 տարեկան հասակում մահացել է շաբաթ գիշերը։ Նա խորհրդային եւ ռուսական ամենահայտնի արտիստներից մեկն էր։ Դերասանի անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում` կինոյում նրա խաղացած դերերի քանակով։

Ջիգարխանյանը հանդիսատեսին հիշվել է դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բարեւ, ես եմ», «Թեհրան 43», «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» եւ այլն։