Ինչի՞ եք լռում, պարոնայք նախագահ ու Կաթողիկոս. Նաիրա Զոհրաբյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչի՞ եք լռում, պարոնայք նախագահ ու Կաթողիկոս. Նաիրա Զոհրաբյան




Ո՞ւր են Հանրապետության նախագահն ու Կաթողիկոսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ո՞ւր են Հանրապետության նախագահն ու Կաթողիկոսը

Ինչի՞ եք լռում, պարոնայք նախագահ ու Կաթողիկոս: Վախենո՞ւմ եք:

Գոնե ասեք` իրենի՞ց եք վախենում, թե իրա ֆեյքերից: Թե՞ կամուֆլյաժ հագած էն սեռական փոքրամասնության ակտիվիստից, ով սպառնում էր մորթել բոլոր ընդդիմախոսներին:

Պարոն նախագահ, մի հատ մի ալարեք ու Ձեր օգնականներին ասեք Ձեզ համար կարդան ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածը, որտեղ գրված է, որ Դուք պետության գլուխն եք: Հիմա ո՞ւր է էդ գլուխը:

Էս մարդը պատրաստվում է հիմա էլ արյուն հեղի Երեւանի փողոցներում, մեր ու Ձեր տներում: Էս մարդը չի կանգնում: Էս մարդուն կանգնեցնել է պետք: Մահվան սպառնալիք է ստանում «Իմ Քայլից» դուրս եկած պատգամավորը:

Դուք հասկանո՞ւմ եք ուր է գահավիժում մեր ու Ձեր միացյալ հայրենիքը:

Էս մարդը բոլորիս ուզում է կալանավորել, որ իր մանկական բարդույթներից կարողանա ազատվել:

Դուք չե՞ք գիտակցում մեր պետականության կոկորդին սեղմվող օղակը:

Մի ձայն հանեք: Մենակ թե էդ ձայնը չլինի Ձեր նախկին բոլոր ձայների նման՝ ամեն ինչի ու ոչնչի։

Վեհափառ տեր, մի՛ լռեք եւ ընդհանրական կոչեր մի՛ արեք: Հիմա դրա ժամանակը չի: Հիմա կա՛մ դուք բոլորդ ու մենք բոլորս միասին կասեցնում ենք էս արհավիրքը, կա՛մ մենք բոլորս միասին հայրենիք ենք կորցնում»,- գրել է նա։