Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում. Նիկոլ Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում. Նիկոլ Փաշինյան




Մենք պետք է վերարժեւորենք, թե ինչպես եքն օգտագործել վերջին 2,5 տարին, բայց նաեւ պետք է վերարժեւորենք, թե ինչպես ենք օգտագործել վերջին 30 տարին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա որ այքան այդ տարածքների մասին խոսում ենք, իսկ ո՞վ է վերջին անգամ այդ տարածքներում եղել: 30 տարվա ընթացքում այնտեղ ի՞նչ է արվել: իսկ 30 տարվա ընթացքում Զինված ուժերում աշխատավարձերն ինչք՞ն են եղել: Մենք այդ օրակարգը ֆիքսել ենք, ասել ենք՝ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, բայց երբ համեմատում ենք բանակի հեղինակությունն ու բանակում ծառայության հեղինակությունը, բա ո՞նց է եղել, որ ով հնարավորություն ունեցել, բանակից խուսափել է: բա դա հետռեւանք չէր ունենալո՞ւ:

Ես ավելի սուր բան ասեմ, հույս ունեմ ճիշտ կհասկացվեմ. Մենք պետք է վերանայենք հայրենասիրության մոդելը, որ դրված է եղել մեր գիտակցության մեջ՝ փողը տամ, բանակից ազատվեծ, ծնունդի րը ոտքի վրա խմեմ մեր բանակի ուի մեր նահատակների կենացը՝ իմանալով, որ թոռս էլ է ազատվելու: Բա որ 5 հազարը վերցնում, գնում քվեարկու էինք, որ հարկերը չէինք վճարում, բա որ գողացված հարկերի հաշվին խոշոր օբյեկտները գազի ու լույսի փող չեն տալիս, բայց բարեգործություն են անում:

30 տարվա մեջ ուրիշ պատասխանատու չկա, ես եմ ամեն ինչ պատասխանատուն: Միակ պատասխանատուն ես եմ, կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ եւ ինչ դատավճիռ կկայացնի ժողովուրդը, ես անմռունչ կընդունեմ:

Բայց ես հարցեր եմ բարձրացնում. Բա որ 30 տարի պաշտոնը եղել է հարստություն դիզելու միջոց, ու մենք բոլորս դա իմացել ենք, բա դրա մասին պատասխան չունե՞նք տալու: Այո, հանրությունն ինձնից պատասխան պահանջելու իրավունք ունի, բայց ես էլ պատասխան պահանջելու իրավունք ունեմ շատերից, այդ թվում 2,5 տարվ ընթացքի վերաբերյալ: Մենք մսխել ենք մեր 30 տարին: Կարող է 2,5 տարին էլ ենք մսխել, բայց դա 10 տոկոսից էլ քիչ է»,-ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ նաեւ Շուշիի կորստին՝ նշելով. «Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պեե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում:

Ասում են՝ ինչու Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արել: Պատկերացրեք, ամբողջ էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, եւ Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք, ժողովուրդ: Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ 30 տարիներին են հանձնվել, երբ որ այնտեղ մոլախոտ է աճել»,-ասաց Փաշինյանը: