«Գնացել էինք հասկանալու՝ Վարդան Աթաբեկյանն ինչի՞ է այդ հայտարարությունն արել»․ Հակոբ Սիմիդյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գնացել էինք հասկանալու՝ Վարդան Աթաբեկյանն ինչի՞ է այդ հայտարարությունն արել»․ Հակոբ Սիմիդյան

 

 

Գնացել էինք զրուցելու, հասկանալու, թե մեր գործընկերն այդ հայտարարությունն ինչի՞ է արել, որովհետեւ դրանից մի քանի ժամ առաջ մենք իրար հետ ենք եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էր օրեր առաջ կեսգիշերն անց գնացել խմբակցությունից դուրս եկած Վարդան Աթաբեկյանի տուն։

«Լրատվամիջոցների պատճառով մեծ պատմություն դարձավ, բայց մեծ պատմություն չի եղել, ընդամենը գնացել ենք զրուցելու մեր ընկերոջ հետ»,- նշեց նա։

Հակոբ Սիմիդյանը նշեց նաեւ, որ բացի իրենից ու Հայկ Սարգսյանից այլ պատգամավորներ եւս գնացել էին, որպեսզի պարզաբանումներ ստանան Աթաբեկյանից։

Դիտարկմանը, թե Վարդան Աթաբեկյանը ժամանակ է տվել իրենց, այլապես կհրապարակի ձայնագրությունները, Հակոբ Սիմիդյանն ասաց, թե տեղյակ չի, թե խոսքն ինչի մասին է։