«Եթե «Իմ Քայլ»-ը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը». Լուսինե Բադալյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եթե «Իմ Քայլ»-ը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը». Լուսինե Բադալյան




Եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև

երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է ։

Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին .

Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշու'մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն , ես այն հետ վերցրի , որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ ։

ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր , որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ ։

եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը։

Շնորհակալ եմ ըմբռնման համար»,- գրել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Նրա գրառումից մի քանի րոպե անց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից:

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը Վարագ Սիսեռյանը հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում արեց, նշելով, որ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: «Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»,- գրել է Թաթոյանը: