Պարգև Սրբազանը բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պարգև Սրբազանը բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ



Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնում է ԱՄՆ՝ հավելյալ ստուգումների ու հնարավոր բուժման նպատակով: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Սրբազանից: 

«Ես Երևանում եմ: Այս երկու-երեք օրերի մեջ երեք տարբեր հիվանդանոցներում սրտի ստուգում եմ անցել, քիչ առաջ էլ պոլիկլինիկայում էի: Հնարավոր է՝ ոչ թե մեծ, այլ փոքր երակներն են խցանվել, ու արյան մատակարարում չի լինում», - մանրամասնեց Արցախի թեմի առաջնորդն, ով այս պահին իրեն ավելի լավ է զգում: 

Պարգև Սրբազանը նշեց, որ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է տեղափոխվի: 

«Վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է պառկեմ: Անոթներս են ստուգելու, որպեսզի տեսնեն՝ ի՞նչ վիճակում են»: