Մոսկվան չի տեսնում ԼՂ-ի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը վերաշարադրելու հարց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոսկվան չի տեսնում ԼՂ-ի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը վերաշարադրելու հարց



Մոսկվան չի տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունը վերաշարադրելու կամ վերանայելու փորձեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք չենք տեսնում որևէ փորձ՝ վերաշարադրել կամ վերանայել այն հայտարարությունը, որը եղել է։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, Հայաստանում այժմ բարդ քննարկումներ են։ 17 կուսակցությունները, որոնք միավորվվել են իրենց երկրի շահերը ներկայացնելու համար, միանշանակ դեմ են արտահայտվել այս հայտարարությունը վերանայելու ցանկացած փորձի»,- ասել է նա։ «Մենք ելնում ենք այս հանգամանքից և կանենք ամեն ինչ, որպեսզի նման փորձեր չլինեն ու ցանկացած դեպքում հաջողությամբ չպսակվեն»,- ընդգծել է Լավրովը։