Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել. Արայիկ Հարությունյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել. Արայիկ Հարությունյան




ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքը վերադարձել է Ստեփանակերտ։

«Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:

Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:

Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»,֊ ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։