Գևորգ Ղազարյանը վարակվել է կորոնավիրուսով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գևորգ Ղազարյանը վարակվել է կորոնավիրուսով



Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Կիպրոսում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: 

Սակայն մեր ավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, այդ թվում՝ Գևորգ Ղազարյանի մոտ: Վերջինս իր ինստագրամի էջում գրառում է կատարել. 

«Ընկերներ, Կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է եղել և շատ հուսահատված եմ, որ բաց եմ թողնելու Հայաստանի հավաքականի այսօրվա հանդիպումը, ինչպես նաև չեմ կարողանալու ԱԵԼ-ին օգնել կարևոր խաղերում: 

Ոչ մի հիվանդություն կամ վնասվածք չեն կարող իմ նպատակներին հասնելու համար, որոնք իմ առաջ դրել եմ Հայաստանի ազգային հավաքականում ու ԱԵԼ-ում: Իմ վերադարձը կլինի ավելի ուժեղ, քան` բացակայությունը»,- գրել է Գևորգ Ղազարյանը: 

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: