Հայաստանի հավաքականը հաղթեց և խմբում գրավեց առաջին տեղը․ ՏԵՍԱՆՈՅՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականը հաղթեց և խմբում գրավեց առաջին տեղը․ ՏԵՍԱՆՈՅՒԹ



Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը: 24-րդ րոպեին Հայաստանին հաշվի մեջ առաջ մղելու հնարավորություն ունեցավ Ալեքսանդր Կարապետյանը, սակայն մրցակցի դարպասապահ Սիսկովսկուն հաջողվեց հետ մղել հարվածը:

55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը:


Խմբի մյուս խաղում Վրաստանն ու Էստոնիան գոլազուրկ ոչ ոքի խաղացին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

C դիվիզիոն

Երկրորդ խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:0

Հովհաննես Համբարձումյան, 55