Երթեւեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երթեւեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը




Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:

Երթեւեկությունը դեպի Արցախ թույլատրվում է եւ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով եւ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

Երթեւեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով անցում թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրեւախառն ձյուն է տեղում: