ԱԱԾ «Ալֆա» ջոկատի գործառույթների մեջ չի մտնում խրամատում նստել, մարտ վարել. Մովսես Հակոբյանը՝ Արցախի նախագահի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱԾ «Ալֆա» ջոկատի գործառույթների մեջ չի մտնում խրամատում նստել, մարտ վարել. Մովսես Հակոբյանը՝ Արցախի նախագահի մասին


 

Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել էր, իրականությանը համապատասխանում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Հենց պրոբլեմը դա է, որ Արայիկ Հարությունյանն իրեն իրավունք է վերապահում որեւէ ստորաբաժանման խնդիր առաջադրել: Առավել եւս ԱԱԾ «Ալֆա» ստորաբաժանման գործառույթների մեջ չի մտնում խրամատում նստել, մարտ վարել: Իրենք եթե գնան խրամտում մարտ վարեն, դա ավելի վատ է լինելու, քան եթե 2 ամիս ծառայած զինվորը գնա: Իրենք չեն սովորում մարտ վարել, իրենց պատրաստում են ահաբեկիչների դեմ պայքարի, շենք-շինություններում, չգիտեմ՝ ծածուկ մարդ խփել: Մարդիկ գիտեն, թե եթե մարդուն հագցրել ես, զենք ես տվել, ինքն արդեն կռվող է: Այդպես չէ»,-ասաց նա: