«Ռոման» խաղարկում է Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ռոման» խաղարկում է Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը




«Ռոման» իր պաշտոնական կայքում մրցույթ է սկսել. խաղարկվում է թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը՝ ֆուտբոլիստի ստորագրությամբ:

Հռոմեական ակումբի՝ արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկը շահելու համար հարկավոր է այցելել կայք: Գրանցվելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է: Հաղթողի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Մխիթարյանը Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 խաղի, դարձել 3 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: