Մխիթարյանը, Մովսիսյանը, Մարկոսը և Արթուր Աբրահամը շնորհավորել են Հայաստանի հավաքականին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մխիթարյանը, Մովսիսյանը, Մարկոսը և Արթուր Աբրահամը շնորհավորել են Հայաստանի հավաքականին




Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր թիմակիցներին նոյեմբերի 18-ին կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ:

«Չէի կարող լինել ավելի հպարտ ազգային հավաքականիս համար: Շնորհավորում եմ, տղանե՛ր, B դիվիզիոն դուրս գալու կապակցությամբ»,- գրել է Մխիթարյանն իր սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց թողեց Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումները, քանի որ նրա ակումբը՝ իտալական «Ռոման», արգելել էր իր ֆուտբոլիստներին միանալ ազգային հավաքականներին թիմի շարքերում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Հավաքականին շնորհավորական խոսքեր են ուղղել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Մարկոս Պիզելլին: Մովսիսյանը ՀՖՖ ֆեյսբուքյան էջի հրապարակած լուսանկարի տակ գրել է. «Այո՛, հայե՛ր», այնուհետև իր էջում գրառում է կատարել. «Հպարտ եմ ձեզնով, տղանե՛ր: Հայաստանը հաղթեց Ազգերի լիգայի իր խմբում»:

Մարկոսը, որը ներկա պահին գնտվում է Բրազիլիայում, կիսվել է Հայաստանի հավաքականի լուսանկարով. «Ապրե՛ս, Հայաստանի՛ հավաքական ջան: Կարոտում եմ քեզ»,- գրել է ֆուտբոլիստը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին շնորհավորել է նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը. «Շնորհավո՛ր, տղե՛րք ջան»,- գրել է Աբրահամը ՀՖՖ ֆեյսբուքյան էջի լուսանկարի տակ: