Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը ևս հրաժեշտ կտան պաշտոններին. հայտնի է փոխարինողների անունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը ևս հրաժեշտ կտան պաշտոններին. հայտնի է փոխարինողների անունները




Կադրային փոփոխությունները գործադիրում շարունակվում են։

ArmDaily.am-ի տեղեկություններով հրաժարականի դիմում է գրել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ նրան փոխարինելու է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Լրատվամիջոցները հայտնել են նաև, որ աշխատանքից ազատվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրան փոխարինելու է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ ավելի վաղ նախագահականից հաստատել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին։ Նախագահականից մեզ նաև փոխանցեցին, որ միջնորդություն է ներկայացվել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին Պնախարար նշանակելու մասին։