Աստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համար




ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Թեթև ու հաճելի օր է, որի իրադարձությունները կոգեշնչեն ու հետաքրքիր մտքեր կտան: Այն հարմար է նոր ծանոթություններ հաստատելու կամ այն ընկերների հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Շփումները հաճելի կլինեն, բացի այդ, շատ հետաքրքիր ու օգտակար բաներ կիմանաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Անհանգիստ, անակնկալներով լի օր է: Այն հոգնեցնող կթվա, եթե կարևոր ու հետաքրքիր գործ չգտնեք, հանուն որի կարող եք մնացած ամեն ինչի մասին մոռանալ: Աշխատեք չափազանց շատ ժամանակ չվատնել անիմաստ զրույցների ու վեճերի վրա: Երբեմն պետք է միայն մի փոքր սպասեք. շատ շուտով շրջապատողներն իրենք կհամոզվեն ձեր ճշմարտացիության մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շրջահայաց եղեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ: Աշխատեք աշխատանքի ու կարիերայի վերաբերյալ որոշումները շտապելով չընդունել: Հարցերին ակնհայտ պատասխանները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: Մի քիչ ժամանակ կանցնի, դուք կուսումնասիրեք իրավիճակը, կհամադրեք փաստերն ու ճիշտ եզրակացություններ կանեք: Եվ հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ինչ անել հետո:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնեն ձեզ հաջողության հասնել, հաղթահարել դժվարությունները: Պարտադիր չէ միայնակ գործեք: Ձեզ հաճույքով կօգնեն հին ընկերներն ու նոր ծանոթները, նրանց վրա ցանկացած պարագայում կարող եք հույս դնել: Հաճախ մարդկանց հետ լեզու գտնելու կարողությունը կօգնի գործերում. շատերը սիրով ձեզ ընդառաջ կգան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է կարևոր ու բարդ, օգտակար գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից, ժամանակին նախաձեռնող կլինեք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ: Կարող եք նոր համախոհներ գտնել: Չի բացառվում՝ շուտով ընկերանաք նրանց հետ, որոնք այսօր կօգնեն ձեզ կամ համագործակցություն կառաջարկեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հետաքրքիր ու հաճելի կսկսվի: Նոր ծրագրեր կունենաք: Դուք արագ կգտնեք մտածածն իրագործելու ձևը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Ընկերներն ու համախոհները հաճույքով կօգնեն, ամեն հարցում կաջակցեն: Հնարավորություն կունենաք կարևոր տեղեկատվություն ստանալ, սովորել այն, ինչ շուտով պետք կգա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում կարևոր է հույզերին ու պրովոկացիաներին չտրվելը: Դուք սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին, կբարկանաք ու կվիրավորվեք դատարկ բաների պատճառով: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա առաջին կեսը հաճելի, բայց անօգուտ կանցնի: Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, դուք հաճախ կշեղվեք, սկսածը կիսատ թողնելու բազմաթիվ առիթներ կգտնեք: Հավանական են լավ լուրեր հեռվից, ինչպես նաև անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Հազիվ թե կարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց նախկինում կես խոսքից հասկանում էիք: Բայց դուք միայնակ էլ կկարողանաք շատ բանի հասնել, օրինակ՝ կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հարմար օր է հանգստի, զվարճանքների, հետաքրքիր, բայց ոչ այնքան կարևոր զբաղմունքների համար: Բարդ գործերով զբաղվել չեք ուզենա, իսկ եթե նույնիսկ ինքներդ ձեզ ստիպեք զբաղվել դրանցով, արագ կհոգնեք ու կշեղվեք: Այդ իսկ պատճառով կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգեք. հիմա վտանգ կա՝ ինչ-որ բան բաց թողնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հետաքրքիր օր է: Շատ բան կարող եք սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, արժեքավոր տեղեկատվություն ստանալու, պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Օրվա առաջին կեսը հարմար է ստեղծագործելու և երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Նոր գաղափարներ կհայտնվեն, դուք կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լրիվ նոր բան կուզենաք, բայց այսօր հազիվ թե կարողանաք աշխարհի ծայրը գնալ, արմատապես փոխել ձեր կյանքը կամ հայտնվել այնտեղ, որտեղ երազում էիք լինել: Սակայն կարող եք միապաղաղ կյանքում բազմազանություն մտցնել: Օրը հարմար է անսովոր մարդկանց հետ շփումների համար, այդ թվում՝ վիրտուալ: Կարող եք նաև ուսում սկսել: