Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը, մասամբ ավերել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը, մասամբ ավերել




Համացանցում մի ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ մասամբ ավերված վիճակում։ Երևում է, որ գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։

Տեսանյութը Ֆեյսբուքում նոյեմբերի 15-ին է հրապարակվել:

Մեկ այլ օգտատիրոջ՝ ադրբեջանցի զինծառայողի` համացանցում հայտնված լուսանկարներից մեկի ֆոնին երևում է կանգուն եկեղեցին, մեկ այլ լուսանկարում դրա գմբեթներն արդեն չկան։



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգեւոր ժառանգության բաժինը, անդրադառնալով մշակութային ու կրոնական վանդալիզմին, հայտարարություն է տարածել այն մասին, որ խստորեն դատապարտում են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։

«Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։
Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել նաեւ Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Մեխակավանի սբ Աստվածածին եկեղեցիների, այլ հուշարձանների վանդալիզմից։
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավելի քան 200 տարեկան է, կառուցվել է 1818 թվականին։ Մինչև այս պատերազմը քաղաքի երկու գործող եկեղեցիներից մեկն էր։ Այն Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց ավելի հին է, սակայն ավելի քիչ հայտնի։