Երեւանում կայացել է ՌԴ եւ ՀՀ Արտաքին գերատեսչությունների միջեւ կարճատեւ հանդիպում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեւանում կայացել է ՌԴ եւ ՀՀ Արտաքին գերատեսչությունների միջեւ կարճատեւ հանդիպում




Երեւանում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ԱԳՆ պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարության պատվիրակության հետ:

Այս մասին հայտնել եւ ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, երեկ նախարարների եւ մի շարք այլ պաշտոնյաների, զինվորականների հետ խորհրդակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով դեպի Երեւան, այնուհետ՝ Բաքու սպասվող ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի մասին: Պուտինը փոխանցել է, որ այցի նպատակը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի գնահատումն է եւ այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Արդեն տեղի է ունեցել հայկական ու ռուսական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը, ավելի վաղ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու ՀՀ վարչապետի հանդիպումը, այնուհետ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ վարչապետի հանդիպումը: