ՄԻՊ-ն ավարտել է ադրբեջանական դաժանությունների, վայրագությունների, խոշտանգումների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը. 18+ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՄԻՊ-ն ավարտել է ադրբեջանական դաժանությունների, վայրագությունների, խոշտանգումների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը. 18+




«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ զեկույցը վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, արդեն սկսել են 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:

«Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»: