Աստղագուշակ նոյեմբերի 22-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ նոյեմբերի 22-ի համար




Խոյ: 
Հակասական օր է: Ցավոք, ոչ դրական միտումների ազդեցությունը բավականին մեծ է, և դրանից մեծապես կտուժեն նրանք, ովքեր նախապես ծավալուն ծրագրեր էին կազմել կամ սպասում էին, որ կկարողանան կարևոր նպատակներ իրագործել: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ:

Ցուլ: 
Օրվա առաջին կեսը շատ արդյյունավետ կլինի: Դուք արագ կկարողանաք կարգավորել դժվարին ու խճճված գործերը: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին:

Երկվորյակ: 
Բավականին բարդ օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր ծրագրել էին զբաղվել միայն սովորական, հասարակ գործերով, կարող են հանդիպել դժվարությունների կամ թույլ տալ մանր, սակայն ցավալի վրիպումներ: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները:

Խեցգետին: 
Օրը ամենից շատ հարմար է հանգստի համար' տանը կամ այն վայրերում, որոնք ծանոթ են փեզ և հարմարավետ: Մտերիմների հետ շատ հեշտ լեզու կգտնեք, նրանց հետ հաճույքով կզբաղվեք նույնիսկ ձեզ համար ոչ հետաքրքիր գործերով: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը:

Առյուծ: 
Կարիք չկա խուճապի մատնվելու' օրը թեև սովորական չէ, բայց և չի խոստանում անհուսալի լինել: Ամեն ինչ չէ, որ անմիջապես հաջողվում է, բայց դա պատճառ չէ' սկսածը մի կողմ նետելու: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում' մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը:

Կույս: 
Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և, նույնիսկ, եթե դժվարություններ էլ ծագեն, դրանք ձեզ համար կլինեն հեշտ հաղթահարելի: Այսօր լի եք ձեր ուժերի վրա վստահությամբ և լավատեսությամբ, ինչը փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց: Պատահական չէ, որ նրանք ցանկանում են հնարավորինս մոտ գտնվել ձեզ և վարակվել այդ հաճելի «վիրուսով»: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից:

Կշեռք: 
Մի վախեցեք դժվարություններից. դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք այսօր: Հատկապես արդյունավետ կլինեն նոր, դեռևս չփորձարկված մեթոդները: Այնպես որ, մի վախեցեք շեղվել սովորական ուղուց: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր և թանկարժեք նվերներ: Օրը նպաստավոր է նաև արվեստի գործեր կամ ոսկերչական իրեր գնելու համար:

Կարիճ. 
Հարմար օր է տարբեր մարդկանց հետ ամենատարբեր բնույթի շփումների համար: Հատկապես պետք է նախընտրեք այն մարդկանց, ում դուք կարող եք ինչ-որ բան սովորեցնել: Այսօր հենց’ դրանք են այն անձինք, ովքեր հետագայում կարող են դառնալ ձեր դաշնակիցը կամ մտերիմ ընկերը: Լավ են անցնում ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, սակայն նրանք հետ դուք ոչ մի կերպ չեք կարողանում անկեղծ լինել: Նման օրերին դժվար է ինչ-որ բան թաքցնելը, դուք պահերով ակամայից բացում եք ուրիշների գաղտնիքները, ինչը կարող է անախորժությունների լուրջ հիմքեր ստեղծել: Պլաններ կազմելիս դուք շատ եք տեղ տալիս ձեր երևակայությանը, իսկ իրերի իրական դրությունն անտեսում:

Աղեղնավոր. 
Բարդ օր է, սակայն' ոչ զերծ հաճելի պահերով: Ձեր խնդիրն է առավելագույնս օգտագործել դրական միտումների ազդեցությունը: Բաց մի թողեք այն, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Նախապատվությունը տվեք դրանց, այլ ոչ թե' կասկածելի ձեռնարկումներին, որոնք այսօր կարող են ձեզ գայթակղիչ թվալ:
Հարմար օր է այն բանի համար, որպեսզի վերջապես ձեր մեջ ուժ գտնեք զերբազատվելու ավելորդ բաներից, ինչպես նաև իրականացնելու հարաբերությունների վերազննում' հասկանալու համար, թե դրանցից որն է ձեզ համար ուղղակի ժամանց, որը' սովորույթի հարց, իսկ որը' լուրջ շարունակություն ենթադրող:

Այծեղջյուր. 
Այս բավական հանգիստ օրը դժվար թե կապված լինի որևէ էական իրադարձության հետ: Կարող են տագնապալի թվալ հեռվից եկող լուրերը, սակայն շատ շուտով պարզ կդառնա, որ տագնապելու որևէ լուրջ առիթ չկա: Այսօր արժե կարգավորել ֆինանսական գործերը' սեփական եկամուտների և ծախսերի վերլուծությունը կօգնի խուսափել անտեղի ծախսերից:
Բարենպաստ օր է բազմամարդ միջոցառումներ այցելելու համար; Եթե դուք ցանկանաք ձեր անձի շուրջ ուշադրություն հրավիրել և նոր ծանոթություններ հաստատել, ապա դրանում մեծ հաջողությունների կհասնեք, քանի որ ձեր հմայքին դիմանալն այսօր շատ դժվար է, և շատերն ուղղակի սպասում են պահին' ձեզ հետ շփվելու:

Ջրհոս. 
Ֆինանսական առումով լավագույն օրերից չէ: Փողերը հոսում են մատների արանքից և չեն խոստանում վերադառնալ տեսանելի ապագայում: Բոլոր այն իրերը, որ այսօր կգնեք, դժվար թե արդարացնեն ձեր սպասումները, և շատ շուտով մտածելու եք այն մասին, թե ինչպես դրանցից ձերբազատվեք: Կենսական ներուժը ցածր է և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ:
Դրա հետ մեկտեղ, օրը բավական հարմար է ընկերների հետ հանդիպելու, տանը հյուրասիրություն կազմակերպելու համար: Լավ օր է փոքր ուղևորության համար, սակայն պետք է նախընտրեք այնպիսիք, որ դուք նստած չլինեք ղեկին: Այսօր կարելի է և պլանավորել ընտանեկան հանգիստը:

Ձկներ. 
Այսօր ձեզ բավական բարդություններ են սպասում, քանի որ ողջ օրվա ընթացքում բացասական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Սակայն կեսօրին դուք հնարավորություն կունենաք շտկել իրավիճակը, ուղղորդել իրադարձությունների զարգացումը' ձեզ համար ավելի բարենպաստ հունով: Օրը հարմար է գեղեցիկ իրեր գնելու համար, սակայն միայն այն պայմանով, որ դրանք չպետք է թանկ լինեն:
Շփման մեջ խնդիրները ծագում են այն պահին, երբ դուք անհրաժեշտ չեք համարում թաքցնել ձեր զգացմունքները և պնդում եք ձեր ամեն մի ցանկության անհապաղ կատարում: Մտերիմները զարմացած են ձեր եսասիրությունից, դրա հետ մեկտեղ էլ սուր են արձագանքում ձեր ամեն մի վարքագծին: