Լրահոս

Վալերի Օսիպյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին




Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ, այսօր ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ։ Վանեցյանը ներկայացրեց Իջևանում 2019-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաներից մանրամասներ:

«Ես այն ժամանակ Իջևանում էի մի շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և իմ ընկերոջը՝ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- ասել էր Վանեցյանը:

Արդյո՞ք այդ ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից նման հրահանգ ստացել է, Irakanum.am-ը փորձեց պարզել Օսիպյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները հայտնի են բոլորին։ «Ես ու իմ ընկեր, գեներալ Վանեցյանը եղել ենք Իջևանում և թույլ չենք տվել, որ այդ արյան գետերը հոսեն »,- ասաց նախկին ոստիկանապետը, այլ հարցերի չպատասխանելով։