Վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց հարազատները կարող են դիմել օպերատիվ շտաբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց հարազատները կարող են դիմել օպերատիվ շտաբ



ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, որոնք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում, հարկավոր է այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։

Շտաբից նաեւ հավելում են, որ տեղեկանքը հնարավոր է ներկայացնել հարազատի միջոցով, ինչպես նաեւ լուսանկարել և ուղարկել հետևյալ համարների «Վայբերի» միջոցով. 097 188 636, 044 188 636՝ նշելով նաև անձնական տվյալներն ու հեռախոսահամարը։