Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սեյրան Օհանյանին, հայտարարել հետախուզում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սեյրան Օհանյանին, հայտարարել հետախուզում




Բաքվի դատարանը հեռակա ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Ցեղասպանություն» հոդվածով:

Բաքվի ռազմական դատարանը դեռ նոյեմբերի 11-ին է քննել հայցը եւ Օհանյանի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրել հեռակա ձերբակալումը:

Միաժամանակ, Ադրբեջանի իրավապահ մարմինները Սեյրան Օհանյանի նկատմամաբ միջազգային հետախուզում են հայտարարել: Այս մասին տեղեկությունը հայտնի է դարձել այսօր միայն. APA-ին այս մասին հայտնել են ռազմական դատարանից:

Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարն է եղել 2008-2016 թվականներին: Նա ղեկավարել է նաեւ այս արցախյան պատերազմի ռազմական գործողություններից մեկը: