Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել հիմնադրի՝ Ջիգարխանյանի անունով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել հիմնադրի՝ Ջիգարխանյանի անունով




Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմը որոշում է կայացրել թատրոնը վերանվանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անունով։ Թատերախումբը մտադիր է մոտակա ժամանակներում այդ առաջարկով դիմել մայրաքաղաքի իշխանություններին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Թատրոնին հիմնադրի անունը տալու որոշումը կայացվել է կոլեկտիվի ընդհանուր ժողովի ընթացքում։ «Որոշում է կայացվել Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին խնդրել թատրոնին տալ հիմնադրի անունը, որ այն կոչվի ոչ թե «Ջիգարխանյանի ղեկավարությամբ», այլ «Մոսկվայի Ջիգարխանյանի անվան թատրոն»,- ասված է հրապարակման մեջ։

Հայտնի է նաեւ, թե ում թեկնածությունն են արտսիտները ծրագրում ներկայացնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Նրանց կարծիքով՝ այդ պարտականությունները պետք է կատարի դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Ղազարովը։

Հիշեցնենք՝ հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 14-ին: Նա 86 տարեկան էր: Վերջին տարիներին Ջիգարխանյանի առողջական վիճակը լավ չէր։