Հայտնի են 2020-ի լավագույն սարքերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են 2020-ի լավագույն սարքերը




Նոր սերնդի խաղային կոնսոլները եւ Microsoft-ի ծալվող սմարթֆոնը հայտնվել են 2020-ի 100 լավագույն սարքերի ցանկում: Համապատասխան վարկանիշը հրապարակվել է Time ամսագրի կայքում:

PlayStation 5-ը եւ Xbox Series շարքի կոնսոլներն ընդգրկվել են «Զվարճանքներ» կատեգորիայում: Վարկանիշի հեղինակները նշել են, որ Microsoft-ի կոնսոլները թույլ են տալիս 120 հերց հաճախականությամբ խաղեր թողարկել եւ «խաղերի համար Netflix»-ի անալոգն են գեյմերների համար: PS5-ը լրագրողները երբռւէ տեսած ամենահզոր խաղային կոնսոլն են անվանել: «Զվարճանքներ» կատեգորիայում են հայտնվել նաեւ Samsung Sero ուղղահայաց հեռուստացույցը, Nvidia GeForce Now ամպային տեսախաղերի ծառայությունը, LG GX OLED 4K հեռուստացույցը եւ Nintendo Animal Crossing: New Horizons խաղը:

«Կենցաղային էլեկտրոնիկա» անվանակարգում տարվա գլխավոր հայտնագործություններն են, մասնավորապես, Insta360 One R էքշն տեսախցիկը, Sony a7C տեսախցիկը եւ Nuheara I Qbuds2 MAX անլար ականջակալները: Սարքերի ցանկում ներառված էր նաեւ ծալվող Microsoft Surface Duo սմարթֆոնը, որը, ըստ Time-ի նկարագրության, «կարելի է որպես նոութբուք օգտագործել»: «Այն դեռ չի փոխարինի ձեր iPhone-ին եւ դրա հիանալի տեսախցիկին, սակայն ապագայում դա կարող է տեղի ունենալ»,- նշել է լրագրող Պատրիկ Լուկաս Օսթինը, փոխանցում է Lenta-ն:

Անցնող տարվա հիմնական հայտնագործությունների ցանկում ցուցակը կազմողները ներառել են Pico Interactive Neo 2 Eye VR վիրտուալ իրականության ականջակալները, Allbirds Tree Dasher սպորտային կոշիկները, ZeroAvia ջրածնաէլեկտրական շարժիչը, Guardhat HC1 Communicator խելացի դիմակը եւ Fairphone 3+ էկո սմարթֆոնը:

Վարկանիշի նկարագրության մեջ նշվում է, որ արտադրանքը, դեվայսները եւ տեխնոլոգիաներն ընտրվել են պարբերականի լրագրողների կողմից: Թոփի դափնեկիրները գնահատվել են ըստ ինքնատիպության, կրեատիվության, արդյունավետության, հավակնոտության եւ աշխարհի վրա ազդեցության չափանիշների: