Ֆրանսիան՝ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է. Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆրանսիան՝ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է. Փաշինյան




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի Հայաստան ժամանելուն, նշել է, որ հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

Այս մասին վարչապետը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Ֆրանսիան՝ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է։ Ֆրանսիայի Կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող 1-ին ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան էր ժամանել Ֆրանսիայի Կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։