Արփինե Հովհաննիսյանը Լենա Նազարյանին հրավիրել է բանավեճի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արփինե Հովհաննիսյանը Լենա Նազարյանին հրավիրել է բանավեճի




«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին հրավիրել է բանավեճի:

«Տիկին Լենա Նազարյան քանի որ անձամբ ես ու բազմաթիվ մարդիկ ձեզ էլի բազմաթիվ մեղադրանքներ ենք ուղղել, հրավիրում եմ ձեզ բանավեճի՝ տեղում պարզելու այդ մեղադրանքներից քանիսը դեռ չեք իրականացրել։ Ուղիղ եթերով։ Ձեր ցանկացած ժամին ու վայրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լենա Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է. «Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու»: