Կիպրոսում կպայքարեն 5G ցանցերի մասին դավադրության տեսությունների դեմ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կիպրոսում կպայքարեն 5G ցանցերի մասին դավադրության տեսությունների դեմ




Կիպրոսի կառավարությունը նախատեսում է 5G-ի հետ կապված տեղեկատվական արշավ սկսել վրա` դավադրության տեսությունների դեմ պայքարելու եւ նոր տեխնոլոգիայի առավելությունները լուսաբանելու համար, գրում է Cyprus Mail-ը:

«[Որոշ մարդիկ] ժամանակակից լրատվամիջոցներից օգտվելու փոխարեն դավադրության տեսությունների զոհ են դառնում»,- ասել է նախագահ Նիկոս Անաստասիադեսը:

Անաստասիադեսը նշել է նաեւ, որ ներկայումս ջանքեր են գործադրվում ինտերնետի արագությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ 5G-ի համար պայմանագրերի աճուրդներ են անցկացվում: «5G-ի նկատմամաբ մատակարարները պետք է արշավ անցկացնեն ձեռնարկեն` դավադրության տեսաբանների փաստարկները հերքելու համար»,- ասաց նախագահը:

Անաստասիադեսը նշել է, որ նախկինում Կիպրոսում 5G ցանցերի դեմ նման տեսությունները «անօրինական եւ հանցավոր գործունեության» են հանգեցրել:
Կիպրոսում ալեհավաքներն ու հեռախոսային կայմերը բազմիցս հրկիզվել են, համավարակի ընթացքում միջադեպերի թիվն ավելացել էր:

Սեպտեմբերի վերջին Օրմիդիայի մունիցիպալ խորհուրդը գյուղը 5G-ից ազատ գոտի էր հայտարարել` փաստացի փորձելով արգելել տեխնոլոգիաների տարածքումն այս տարածաշրջանում:

Լառնակայի շրջանում մի գյուղ հայտնել էր, որ իր համայնքի ավագանին միաձայն որոշում է կայացրել դեմ հանդես գալ նոր 5G ալեհավաքների տեղադրմանն իր վարչական սահմաններում: