«Այս պատուհանից նայել է Նժդեհը, պարզ հայացքով է նայել ու հավատացել է հայի կամքին, Սյունիքի ոգուն ու Տաթևի տված ուժին». Նազենի Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Այս պատուհանից նայել է Նժդեհը, պարզ հայացքով է նայել ու հավատացել է հայի կամքին, Սյունիքի ոգուն ու Տաթևի տված ուժին». Նազենի Հովհաննիսյան




Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը այս ընթացքում հաճախ է գրառումներ անում զոհված զինվորների, հավատի, խաղաղության մասին: Դերասանուհին Ինստագրամի իր էջում հանդես է եկել հերթական գրառմամբ:

«Ու ինչ էլ լինի, միևնույն է, մի օր մենք կհանդիպենք ու միմյանց ուժ կտանք. թերի, թե խիզախ, տկար, թե ուժեղ, անհավատ, թե հավատավոր: Մենք կգտնենք ուժ ու կվերագտնենք իրար՝ նույն երկրի երկու զավակ, ու միասին կանցնենք արհավիրքների միջով, միասին կանցնենք մեր թուլությունների վրայով, կպատռենք պառակտված կամքն ու կդառնանք նորից մեկ՝ մի ամբողջություն: Կամ էդպես, կամ ոչինչ:

Այս պատուհանից նայել է Նժդեհը, պարզ հայացքով է նայել ու հավատացել է հայի կամքին, Սյունիքի ոգուն ու Տաթևի տված ուժին»,- գրել է նա:

Գրառմանը կից Նազենին նշել է մի քանի պատմական փաստ.

«1917 թվականի դեկտեմբերին Երզնկայի զինադադարը խախտած օսմանյան զորքերի հարձակումը: Թուրքերի դեմ պայքարելու ցանկություն չունենալով՝ Կայզերական Գերմանիայի աջակցությամբ 1918 թվականի մայիսի 28-ին իր անկախությունն է հռչակում Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Դրան հաջորդում է մինչ այդ գոյություն չունեցած մի պետության՝ Մուսավաթական Ադրբեջանի ստեղծումը Օսմանյան կայսրության օժանդակությամբ, որը Հարավային Կովկասի մուսուլմանների միության ձև էր՝ բաղկացած Ռուսական կայսրության, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներից։ Դրան հաջորդում է հայոց պետականության վերականգնումը։

Հայ-ադրբեջանական հարաբերություններն ի սկզբանե լարված էին՝ կապված այն փաստի հետ, որ հայկական Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը մուսուլմանները ցանկանում էին ներառել իրենց սահմաններում։ 1919-21 թվականների Զանգեզուրի ինքնապաշտպանությունը ղեկավարում է Գարեգին Նժդեհը։ Պայքարի ակտիվ կենտրոններից մեկն է դառնում Տաթևի վանքը»: