Ինչպես է Անիտա Հարությունյանը հերոսների հիշատակի օրը զվարճանում Ծաղկաձորում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է Անիտա Հարությունյանը հերոսների հիշատակի օրը զվարճանում Ծաղկաձորում




Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանը գրում է.

«Կարծում եմ, որ ամբողջ հայ ազգը տեղյակ էր, որ նոյեմբերի 22-ը հայտարարվել էր Արցախյան պատերազմի հերոս նահատակների հիշատակի օր, և ամբողջ ազգով սգացինք ու խոնարհվեցինք մեր հերոսների հիշատակի առջև:

Հետևելով մոդել Անիտա Հարությունյանի ֆեյսբուքյան էջին պարզ է դառնում, որ վերջինս պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվ գրառումներ է կատարել, նույնիսկ՝ այդ թեմայով ֆոտոշարք արել, բայց...

Այստեղ կա մի մեծ ԲԱՅՑ...Մարդիկ շաաատ շուտ մոռացան սուգը, մոռացան դեռևս չգտնված ու ինքնությունը չճանաչված մեր հերոս տղերքին:

Հետևելով մոդելի հրապարակած նկարներին՝ երևում է, որ նա

Արցախյան պատերազմի հերոս նահատակների հիշատակի օրը Ծաղկաձորում շատ ուրախ օր է անցկացնում:

Աղջիկ ջան, ինչի՞ համար ես այդքան երջանիկ, ի՞նչն է քեզ ստիպել մոռանալ համայն հայության վիշտն ու ապրել այնպես՝ կարծես ոչինչ չի եղել:

Եթե դա է քո տեսակը, ուրեմն հայրենասեր մի խաղա ու հայրենասիրական գրառումներ անելուց հետո հիշիր, որ նման օր էլ է գալու: Սթափվեեեեք ու հասկացեք, որ սուգ է, որ պետք է հարգել նրանց հիշատակը, ձեր հագուստը, կոշիկներն ու վայելքները ցուցադրելու ժամանակն էլ կգա, իսկ հիմա ուղղակի ԼՌԵՔ»: