Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը




Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության տարածած հաղորդագրությունից։

ՌԴ Հայերի միությունը առաջարկում է`

– Սահմանադրական ճանապարհով ընտրել նոր վարչապետ և ձևավորել ճգնաժամային կառավարություն

– Վարչապետ ընտրել այն քաղաքական առաջնորդին, որը ունի ճգնաժամից երկիրը դուրս բերելու հստակ տեսլական – Այնուհետև մեկ տարի անց կազմակերպել արտահերթ ընտրություններ

– Վերացնել «սեւ-սպիտակ» տարանջատումները:

Հիշեցնենք, որ այսօր սփյուռքի 20-ից ավել կազմակերպություններ հրապարակել են բաց նամակ, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: