Աստղագուշակ՝ նոյեմբերի 25-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ նոյեմբերի 25-ի համար




Խոյ. 
Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում:

Ցուլ. 
Այսօր ցանկալի չէ անձնական կյանքի հետ կապված կարևոր որոշումներ կայացնելը, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

Երկվորյակ. 
Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից։

Խեցգետին. 
Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար:

Առյուծ. 
Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

Կույս. 
Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին:

Կշեռք. 
Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Կարիճ. 
Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

Աղեղնավոր. 
Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում:

Այծեղջյուր. 
Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

Ջրհոս. 
Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

Ձկներ. 
Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: