Ճիշտ չէ տեղեկությունը, թե Շուշիի տարածքում հայկական կողմն ունեցել է 2000 զոհ. Գևորգ Ալթունյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ճիշտ չէ տեղեկությունը, թե Շուշիի տարածքում հայկական կողմն ունեցել է 2000 զոհ. Գևորգ Ալթունյան




Լրատվականներում ակտիվորեն տեղեկություն է տարածվում, թե Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին փոխանցվել է ավելի քան 2 հազար զոհված զինծառայողի դիակ: Auroranews-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ:

Վերջինս հերքեց տեղեկությունը. «Միանշանակ ճիշտ չէ տեղեկությունը, թե Շուշիի տարածքում հայկական կողմն ունեցել է 2000 զոհ: Այս պահին չենք կարող հստակ թիվ նշել, բայց լուրը չի համապատասխանում իրականությանը»: