«Ինձ համար եղել է, կա ու կլինի մի կողմնորոշում` ազգային. հիմա պահանջում եմ պարտված իշխանությանն ու վարչակազմին ազատել երկիրս իր առաջնորդությունից». Միքայել Ոսկանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ինձ համար եղել է, կա ու կլինի մի կողմնորոշում` ազգային. հիմա պահանջում եմ պարտված իշխանությանն ու վարչակազմին ազատել երկիրս իր առաջնորդությունից». Միքայել Ոսկանյան




Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ չի սիրում քաղաքականություն․ չի ցանկանում առնչվել ու ասոցացվել, սակայն պարտվողը չի կարող առաջնորդ մնալ։

«Չեմ սիրում քաղաքականություն, չեմ ուզում առնչվել, ասոցացվել։ Իմ համար եղել է, կա ու կլինի մի կողմնորոշում` ազգային։ Ինչ ուզում է արվի, ով ուզում է անի, երբ ուզում է, ես պահանջելու եմ պատվել եւ գերակայել ազգային շահն ու անվտանգ պետականությունը։

Իսկ հիմա պահանջում եմ պարտված իշխանությանն ու վարչակազմին ազատել երկիրս իր առաջնորդությունից։

Չի կարող պարտվողը մնալ առաջնորդ։

Հ.Գ. Մենք միայն պատերազմում չենք պարտվել, մենք պարտվել ենք գաղափարային, անվտանգության, ռազմավարական, դիվանագիտական, կառավարման, վերահսկողության, կրթության եւ շատ այլ հատվածներով։ Ավելի հուսալքված, խաբված, մոլորված, ստորացված, չհասկացված եւ ջղայնացած ինձ երբեւէ իմ երկրում չեմ զգացել...»,- Facebook-յան էջում գրել է երաժիշտը։