Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ




ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի եւ Փաշինյանի միջեւ կայացած երկու հեռախոսազրույցները:

«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տարածում նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին»,-նկատել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ ինչպես ասել է Պուտինը, «ղարաբաղյան հակամարտության գործընթացում ինքը (Պուտինը) ինտենսիվ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ»: