Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում




Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻՖԱ-ն, նոյեմբերի 27-ին հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հանդեպ տարած հաղթանակներից հետո Հայաստանն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։

Բելգիան շարունակում է մնալ առաջատար։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։