Թուրքը հենց նստավ էդտեղ, կսկսի խփել, Զոդը կփակվի, Վարդենիսը, Մարտունին կփակվեն. Սոթքի աշխատակիցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքը հենց նստավ էդտեղ, կսկսի խփել, Զոդը կփակվի, Վարդենիսը, Մարտունին կփակվեն. Սոթքի աշխատակիցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


 
Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն անորոշ վիճակում են, սպասում են տեղեկությունների՝ աշխատելու են իրենք, թե ոչ։ Նրանց հետ հանդիպման է եկել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով Գեղարքունիքի մարզից է ընտրվել։

«Ես ունեմ բոլոր հավաստիացումները, որ ամեն ինչ արվելու է, որ հանքը աշխատի։ Էն որ հանքն աշխատելու է գրեթե բոլորը վստահ են, խնդիրը հանքի աշխատանքի ծավալների մասին է։ Չգիտեմ՝ ինչպես կպայմանավորվեն, ամեն դեպքում ամեն ինչ արվում է, որ հանքն ամբողջ թափով աշխատի»,- հանքի աշխատակիցների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը հանքի աշխատակիցներին խնդրեց համբերատար լինել եւ սպասել բանակցություններ ավարտին, որովհետեւ իր իսկ խոսքով՝ «մեր ձեռքում ոչինչ չկա»։

Հանքի աշխատակիցներն ի պատասխան ասացին, որ իրենց անհանգստությունը միայն հանքի աշխատել-չաշխատելու հետ չէ կապված, այլեւ, որ թշնամու համար հանիքց դուրս տարածքները եւս տեսանելի են եւ վտանգ կա, որ նրանք կռմբակոծեն։

«Ավտոմատներով եկել են, մերոնց ասել են դավայ, դուրս եկեք, ով է տեսել տենց բան։ Եթե հանկարծ դրանք էդ դիրքերում նստեն, մեզ բոլորիս կխփեն։ Թուրքը հենց էդտեղ նստավ, կսկսի խփել, Զոդը կփակվի, Վարդենիսը, Մարտունին կփակվեն, մինչև Աբովյան կփակվի »,- ասաց աշխատակիցներից մեկը։