«Մենք իրար Արցախում գտանք». Մարջան Ավետիսյանի գրառումը Ռոզի Ավետիսովայի ծննդյան օրվա առթիվ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք իրար Արցախում գտանք». Մարջան Ավետիսյանի գրառումը Ռոզի Ավետիսովայի ծննդյան օրվա առթիվ




Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այսօր նշում է ծննդյան օրը։ Մարջան Ավետիսյանն Instagram-յան էջում Ռոզիի հետ արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել Քարին տակում ու գրել.

«Իմ սիրուն Ռոզ, շնորհավոր ծնունդդ… Ռոզ ջան, Շուշին, Քարինտակը, Պիտաչոկը, ժենգյալով հացը (էն, որ ես մինչեւ վերջ էի ուտում, դու կեսը), Ստեփանակերտն ու ամբորջ Արցախը հավերժ ասոցացվում են քեզ հետ: Մենք իրար Արցախում գտանք, իրար գտանք՝ Արցախը…



Շնորհակալ եմ, ընկերուհիս, էդ սիրուն օրերի համար։ Քեզ համար երջանկություն եմ ուզում ու խաղաղություն շուրջդ` երջանկությունդ վայելելու համար…»: