Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները




Պետք է ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, ազատել նրանց ու թույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում, շատ արագ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:

Այսօր նման պահանջով Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականներն ու արվեստագետներն ակցիա են անցկացրել:

«Պետք է պայման դնել. կանգնեցնել տարածքների հանձնման բոլոր գործընթացները, մինչև տղաները չվերադառնան տուն: Մինչև մեր երեխաներ չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո դա կանենք: Մեր մի քիչ այդ պարզճակատությունը պահենք աշխարհի առաջ, մեր մարդկային տեսակը»,-ներկաներին դիմեց դերասան Հրայր Թոխատյանը:

Բողոքի ակցիայի ընթացքում որոշվեց նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին Ադրբեջանում գտնվող հայ գերիների նկարներով երթ կազմակերպել: