Դժվարանցանելի են Սիսիան-Գորիս, Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դժվարանցանելի են Սիսիան-Գորիս, Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները




Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքներում, Արարատի մարզի Վեդի և Արարատ քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: