Բացատրեմ՝ ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորների - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բացատրեմ՝ ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորների




Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բացատրեմ ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին։ Հետեւյալ հարցերի մասով՝

1. Ինչու՞ դատավորները կալանք չեն տալիս ու իմ պատվերին համшպատասխան ընդդիմադիրներին չեն փակում։ Չէ՞ որ իմ սրտի դատшխազը ինչ ասում եմ՝ անում է։

2. Ինչու՞ վարչական դատարանը կասեցրեց հավաքների ազատության արգելքի նորմը։ Հիմա փաստորեն ազատ կարող են հավաք անել։

3. ԲԴԽ անդամները ինչու՞ չեն ազատվում Ռ. Վարդազարյանից ու պատվեր չկատարող դատավորներից։

Հ.Գ. Ես լիահույս եմ, որ այնտեղ գնացած մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում հիմա երկրում ու որ ազգային պատուհասը չի տիրապետում իրավիճակին։
Կոչ եմ անում լրատվամիջոցներին սպասել ու հարցեր ուղղել այս մարդկանց։ Ամեն ինչի մասին, այդ թվում՝ ստորացուցիչ համաձայնագրի մասին իրենց կարծիքը որպես քաղաքացի»։