«Մանկական Եվրատեսիլ-2020»-ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանկական Եվրատեսիլ-2020»-ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը



«Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան J’imagine («Պատկերացնում եմ») երգով:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով մրցույթն անցկացվել է հեռուստակամրջի միջոցով նոյեմբերի 29-ին:

Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ») երգով, երրորդ տեղը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեան, որը կատարել է Palante («Առաջ շարժվիր») երգը: