Լրահոս

45 օր ա, ինձ չես ասում` «մամ դու լավ ե՞ս, հաստա՞տ», հիմա անհանգիստ չեմ մենակ, հիմա մեռնում եմ տղես՝ քո կարոտից. մոր հուզիչ գրառումը




Արցախում անհետ կորած համարվող Երկանյան Սենորի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեն ջան, կարոտել եմ,այսօր 45-րդ օրնա, ինչ ձայնդ չեմ լսել(ամեն օր գիտեիր, որ 7-ին վեր եմ կենում,զանգում էիր, որ ձայնս լսեիր,ասում էիր`մամ, որ առավոտ շուտ ձայնդ լսում եմ,օրս լավա անցնում),45 օրա՝ ինձ չես ասում (իմ աշխարհ), 45օր ա՝ չես ասում `մամ, շատը գնացել, քիչն ա մնացել ,շուտով կգամ, 45 օրա,ինձ չես ասում`մամ դու լավ ե՞ս,հաստա՞տ,45 օրա՝ դու չես զանգում ու բարձր ասում (մաաամ ՞ Ո՞նցա աշխարհի ամենասիրուն ու լավ մաման), 45 օրա՝ դու չես ասում (մամ, քուրս ո՞նցա, լավ նայի մինչև գամ, 45 օրա՝ էլ չես կիսվում հետս քո պլաններով,որ ամեն օր մենք նոր պլաններ էինք կազմում։ Սեն ջան,իմ կյանք,իմ օդ ու ջուր,իմ կյանքի իմաստ,երբ քեզ տենց էի ասում,ասում էիր՝ մամ, տենց մի ասա, բա քույրս,ասում էի՝ քույրդ էլ ա մեջը մտնում։Կյանքս,իմ թանկ,իմ օդ ու ջուր,չեմ դիմանում առանց քեզ,արի խնդրում եեեմ,առանց քեզ շնչել չեմ ուզում,առանց քեզ աշխարհը դատարկա բալես,առանց քեզ ծիծաղ չկա,առանց քեզ ուրախություն չկա,առանց քեզ արևն էլ է խավարել,առանց քեզ լույսը խավարա,առանց քեզ ես հողի եմ հավասար։ Իմ հպարտություն,իմ կյանքի իմաստ, արի, շուտ արի։ Ամեն օր զանգում էիր, որ ես չանհանգստանայի, 1րոպեով էլ անգամ զանգել ես ասել(մամ, զանգել եմ՝ ձայնդ լսեմ,այսօր խառն ենք,կարողա չկարանամ զանգեմ,ասի զանգեմ չանհանգստանաս)հիմա անհանգիստ չեմ է մենակ,հիմա մեռնում եմ տղես քո կարոտից,բա ո՞նց անեմ։Արի աղաչում եեեեեեմ »։