Դավիթ Բաբայանը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման լուրը․ «ՌԻԱ նովոստի» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դավիթ Բաբայանը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման լուրը․ «ՌԻԱ նովոստի»




Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը հաստատել է Արցախի օդանավակայանի բացման լուրը։ Նա նշել է, որ բացման ժամկետները դեռ չեն հստակեցրել:

Ստեփանակերտում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: Թռիչքների մեծ մասը դեպի Երևան և Բաքու էին՝ նշում է գործակալությունը։

1990-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար: Հետո այն չի շահագործվել:

Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր` թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում։

Ադրբեջանը չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել: Օդանավակայանից կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցություն չկար: