Լրահոս

Տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող




Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծառայողական պարտականությունները կատարելիս տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.):

Այս մասին հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: