ՀՐԱՏԱՊ․ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը․ Mediaport - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը․ Mediaport




Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել: Այս մասին հաղորդում է Mediaport-ը:

Վիճաբանության ընթացքում Ջալալ Հարությունյանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո չի պատրաստվում լռել և տալու է այն անձանց անունները, ում պատճառով Արցախի հարավում օդը դարձել է ամբողջությամբ անպաշտպան։

Ջալալ Հարությունյանի մերձավորները համոզված են, որ դիտավորյալ կազմակերպվել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։