Աբրահամ Պորտուգալյանը պայմանագիր է կնքել ”ProStar” ֆուտբոլային գործակալության հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աբրահամ Պորտուգալյանը պայմանագիր է կնքել ”ProStar” ֆուտբոլային գործակալության հետ




«Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի և Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Աբրահամ Պորտուգալյանը պայմանագիր է կնքել ուկրաինական “ProStar” ֆուտբոլային գործակալության հետ: Ուկրաինական այս գործակալությունը գործող պայմանագրեր ունի թոփ առաջնություններում խաղացող բազմաթիվ ֆուտբոլիստների հետ:

Sportx-ի հետ զրույցում Պորտուգալյանը հաստատեց այդ լուրը, հավելելով, որ երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացրել մեկ տարվա պայմանագիր կնքել “ProStar” գործակալության հետ: Որոշման պատճառ է հանդիսացել գործակալության երկար տարիների փորձն ու հաջողված տրանսֆերները: