ՌԴ-ն Ղարաբաղում իր խաղաղաապահների միջոցով նպաստելու է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակմանը. Լավրով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ-ն Ղարաբաղում իր խաղաղաապահների միջոցով նպաստելու է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակմանը. Լավրով


Ռուսական կողմը Ղարաբաղում իր խաղաղապահների միջոցով նպաստելու է գերիների փոխանակմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը:

«Կարեւորագույն հարց է գերիների փոխանակումը: Մեր խաղաղապահների միջոցով ամեն ինչով նպաստելու ենք դա արագ ավարտելուն: Գիտենք, թե դա որքան սուր թեմա է նրանց հարազատների, մտերիմների եւ ընկերների համար, ովքեր գերության մեջ են հայտնվել: Եվ անկասկած, զոհվածների մարմինների փոխանակումը: Սա նույնպես խնդրի անչափ զգայական մասն է, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը