Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով դատաքննությունն ավարտվել է. ամբաստանյալը պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով դատաքննությունն ավարտվել է. ամբաստանյալը պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք




Hraparak.am-ը գրել է, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց սիրված դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության գործով դատաքննությունը:

Դատարանում Հովհաննես Ազոյանի շահերը պաշտպանում էր փաստաբան Դավիթ Հունանյանը:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրազդանի կիրճի 4/2 հասցեում գործող «Դար 21» հեռուստաընկերության տարածքում դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ գործադրվել էր բռնություն:

Դատական նիստի ընթացքում դատարանը, կիրառելով արագացված կարգով դատաքննություն, հաստատեց ամբաստանյալի մեղքը և նրան դատապարտեց 250 հազար ՀՀ դրամ տուգանք վճարելուն: